Էրիկ տեն Հագ. «Կրիշտիանու Ռոնալդուն ուրախ է «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին լրագրողների հարցին։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ պորտուգալացին մտադիր է հեռանալ թիմից մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:

«Արդյոք ես խոսե՞լ եմ Ռոնալդուի հետ։ Այո՛, մի քանի անգամ: Մենք նույն ալիքի վրա ենք։ Նա ուրախ է, որ այստեղ է խաղում, այլապես արդեն լքած կլիներ ակումբը։

Մենք ի սկզբանե ասել ենք, որ մրցաշրջանը պլանավորել ենք նրա հետ։ Մենք երջանիկ ենք Ռոնալդուի հետ, նա ուրախ է այստեղ գտնվելու համար, և մենք ցանկանում ենք այս մրցաշրջանը միասին հաջող դարձնել»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: