«Մանչեսթեր Յունայթեդը» ձևակերպել է Անտոնիի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է «Այաքսի» վինգեր Անտոնիի տեղափոխության մասին:

Մանկունիանցիները 22-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել են հինգ տարվա պայմանագիր՝ գործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Տրանսֆերի արժեքը կազմել է 95 միլիոն եվրո, իսկ բոնուսները հաշվի առնելով՝ այն կարող է հասնել 100 միլիոնի։

Անտոնին «Այաքսում» հանդես էր գալիս 2020 թվականից՝ ամստերդամյան թիմի կազմում անցկացնելով 82 հանդիպում, որոնցում խփել է 24 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա դարձել է 2020 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն։