Օգոստոսի 31-ին ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում հաղթեց «Թուլուզին»։ Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով։
Փարիզցիների կազմում գոլի հեղինակ է դարձել Նեյմարը։ Բրազիլացին գոլ է խփել իր վերջին 10 խաղում բոլոր մրցաշարերում. 3 գոլ Բրազիլիայի հավաքականի կազմում և 11 գոլ՝ ՊՍԺ-ի:
Այսպիսով, 30-ամյա ֆուտբոլիստն անցկացնում է իր կարիերայի ամենաարդյունավետ գոլային շարքը։