Սեպտեմբերի 1-ին Իսրայելի Նես Ցիոնա քաղաքում կկայանա Կանանց ԱԱ-2023 որակավորման փուլի Իսրայել – Բուլղարիա հանդիպումը։
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Խաղը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Արաքսյա Սարիբեկյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Լիանա Գրիգորյանը և Քրիստինե Գրիգորյանը։ Հանդիպման չորորդ պաշտոնյան է Սոֆիկ Թորոսյանը։