«Պրոֆֆուտբոլը» նոր ձևաչափով և նոր մոտեցումներով վերադառնում է

«Պրոֆֆուտբոլը» վերադառնում է՝ նոր ձևաչափով և նոր մոտեցումներով: ՀՀ վերջին 20 տարիների լավագույն հեռուստահաղորդումներից մեկը տևական դադարից հետո վերադառնում է:

Մարզական լավագույն հաղորդաշարերից մեկը ֆուտբոլասերներին ներկայանում է նոր ոճի մեջ:

«Պրոֆֆուտբոլը» հասանելի կլինի մեր կայքում, «Պրոֆֆուտբոլի» յութուբյան էջում, ինչպես նաև մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում:

Շուտով կավելանա նաև «Պրոֆֆուտբոլ-Ռետրո» հաղորդաշարը, որը «Պրոֆֆուտբոլի» պես կհեռարձակվի շաբաթական մեկական անգամ:

Հիշեցնենք, որ «Պրոֆֆուտբոլը» սկսել է հեռարձակվել 22 տարի առաջ՝ 2000 թվականի մայիսի 1-ից և հանդիսանում է «Գինեսի Ռեկորդների գրքի» եռակի թեկնածու: Եթերում է եղել ուղիղ 19,5 տարի՝ ամեն օր:

https://youtu.be/icvq50Qh5_8