Մարկո Ասենսիոն կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Ռոման» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ծառայություններով։

Լրագրող Էկրեմ Քոնուրի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբը 26-ամյա իսպանացուն դիտարկում է որպես Նիկոլո Ձանիոլոյի պոտենցյալ փոխարինող, ով այս ամառ կարող է միանալ «Թոթենհեմին»։

26-ամյա իսպանացին Մադրիդի «Ռեալին» է միացել 2015 թվականի ամռանը։Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին։

Անցած մրցաշրջանում Ասենսիոն «Ռեալի» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ խփելով 12 գոլ և կատարելով 2 արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում։