ՊՍԺ-ի կիսապաշտպան Իդրիսա Գեյեն հնարավոր է վերադառնա նախկին ակումբ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Իդրիսա Գեյեն հայտնվել է «Էվերթոնի» հետաքրքրության շրջանակում։ Մոտ ժամանակներս ակումբները բանակցություններ կսկսեն գրում է անգլիական մամուլը:

32-ամյա ֆուտբոլիստը 2016-2019 թվականներին՝ մինչ ՊՍԺ տեղափոխվելն արդեն խաղացել է «Էվերթոնում»:

Նախորդ մրցաշրջանում Գեյեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սենեգալցին հայտնվել է այն ֆուտբոլիստների ցուցակում, որոնցից ՊՍԺ-ն ցանկանում է ազատվել այս ամռանը։