Թուրինի «Յուվենտուսը» փոխարինող է գտել Ադրիեն Ռաբիոյին

Թուրինի «Յուվենտուսը» լրջորեն հետաքրքրված է«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյին թիմ հրավիրելու հարավորությամբ։

Իտալական մամուլը  հայտնել է, որ «ծեր սինյորան»  բանակցություններ է սկսել 30-ամյա իտալացու գործակալ Ժոաո Սանտոսի հետ։

Իտալական ակումբը վաղուց է հետաքրքրվում ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն այժմ նրա տրանսֆերի հավանականությունը մեծանում է՝ հաշվի առնելով Ադրիեն Ռաբիոյի հեռանալու մասին լուրերը

Ժորժինյոյի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։