Պաշտոնական. Լուկա Պելեգրինին վարձավճարով տեղափոխվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»

Թուրինի «Յուվենտուսի» վինգեր Լուկա Պելեգրինին տեղափոխվում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ», հավաստում է ակումբի պաշտոնական կայքը:

Լուկան գերմանական թիմում կխաղա վարձակալությամբ: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Լուկա Պելեգրինիի ու «Յուվենտուսի» միջև գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո: