Ժյուլ Կունդեն խոսել է Չավիի մարտավարական նպատակների մասին

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի մարտավարական նպատակների մասին.

«Չավին ցանկանում է, որ մենք սկսենք լուրջ ճնշում գործադրել հարձակվողի վրա գնդակ խլելիս, և միանգամից սկսենք գրոհը: Երբ գնդակը կորցնում ենք, պետք է միանգամից պրեսսինգ կիրառեք:

Ինձ շատ է դուր գալիս նման խաղաոճը, քանի որ միշտ պետք է ձգտել առավելություն ունենալ հարձակվողի նկատմամբ»,- ասել է պաշտպանը։