Մատեյս դե Լիխտը խոսել է «Բավարիայի» և «Յուվենտուսի» գլխավոր տարբերության մասին

Մյունխենի «Բավարիայի» նորեկ Մատեյս դե Լիխտը իր նոր ակումբը համեմատել է Թուրինի «Յուվենտուսի» հետ, որտեղ խաղացել է 2019-2022 թվականներին:

««Բավարիան» ֆիզիկապես ավելի ուժեղ թիմ է, քան «Յուվենտուսը»: Այստեղ ամենակարևորը պրեսինգն ու ֆիզիկական ճնշումն է մրցակցի նկատմամբ: Իտալական ֆուտբոլը շախմատի է նման. մեծ ուշադրություն է դարձվում տակտիկային: Ուրախ եմ, որ այդպիսի դպրոց եմ անցել: Թուրին էի տեղափոխել, որ դառնամ աշխարհի լավագույն պաշտպանը, սակայն ստիպված էի լինում պահել խաղային դիրքս ու առաջ չէի շարժվում: «Բավարիա» գալով՝ ուզում եմ վերադարձնել այն խաղը, որը ցուցադրում էի «Այաքսի» կազմում»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է De Telegraaf-ը: