Էրիկ տեն Հագը հակառեկորդ է կրկնել «Մանչեսթեր Յունայթեդում»

Երեկ՝ օգոստոսի 13 -ին, Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Բրենտֆորդին» (0:4):

Այս խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» համար երկրորդ պաշտոնականն էր Էրիկ տեն Հագի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ առաջին տուրում «կարմիր սատանաները» պարտվել էին «Բրայթոնին» (1:2):

Ինչպես հաղորդում է BBC-ն, Տեն Հագը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին մարզիչը 1921 թվականից ի վեր, ով պարտվել է գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրած մեկնարկային երկու խաղերում: Նրանից առաջ դա արել է Ջոն Չեփմենը 1921 թվականի նոյեմբերին։