«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվում է «Արսենալի» երիտասարդ ֆուտբոլիստով

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» շոտլանդացի պաշտպան Կիրան Տիրնիի ծառայություններով, հավաստում է AS-ը:

Մանչեսթերյան ակումբը դիտարկում է 25-ամյա ֆուտբոլիստին որպես «Արսենալ» տեղափոխված ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի փոխարինող:

2021/22 մրցաշրջանում Կիրանը «Արսենալի» կազմում անցկացրել է 25 հանդիպում, խփել 1 գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում: