էրիկ տեն Հագ. «Կազմի խորության բացակայությունը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր խնդիրն է»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ էրիկ տեն Հագը մտածում է, որ իր թիմին նոր տրասֆերներ են պետք:

«Միանշանակ, մեզ ավելի շատ ֆուտբոլիստներ են պետք, որպեսզի կարողանանք պահպանել բարձր տեմպն ամբողջ մրցաշրջանի ընթացքում:

Պետք է ուժեղացնել կիսապաշտպանությունն ու հարձակման գիծը: Կազմի խորության բացակայությունը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր խնդիրն է»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: