Ջերմեյն Դեֆոն պաշտոն կզբաղեցնի Լոնդոնի «Թոթենհեմում»

Անգլիացի նախկին հարձակվող Ջերմեյն Դեֆոն վերադարձել է «Թոթենհեմ» համալրելով ակադեմիայի մարզչական շտաբը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Դեֆոն նաև ստանձնել է ակումբի դեսպանի պաշտոնը:

Անգլիացին «Թոթենհեմում» խաղացել էր 2004-2008 և 2009-2014 թվականներին: Լոնդոնցիների կազմում անցկացրած 363 խաղում նա խփել է 143 գոլ: