Ֆլորենտինո Պերես. «Լա Լիգան պետք է դառնա «Բարսելոնայի» մարզական տնօրենը»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կատակել է այն թամայով, որ Լա Լիգան թույլ չի տալիս «Բարսելոնային» նորեկներ գրանցել ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով։

«Լա Լիգան պետք է դառնա «Բարսելոնայի» մարզական տնօրենը, քանի որ նա է որոշում թե ում հետ կարող է պայմանագիր կնքել ակումբը, իսկ ում՝ ոչ:

Լևանդովսկի՞ն։ Մենք կարող էինք փորձել պայմանագիր կնքել նրա հետ, նա շատ լավ ֆուտբոլիստ է, ինչ վերաբերում է նրա տրանսֆերին, ապա այն ամենը, ինչ լավ է Լա լիգայի համար, լավ է բոլորի համար»,- Պերեսի խոսքերն է մեջբերում MAJ twitter-ը: