Պաշտոնական. «Բարսելոնան» վաճառել է Barça Studios-ի բաժնետոմսերի մի մասը

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Orpheus Media-ին Barça Studios-ի բաժնետոմսերի 24,5%-ը վաճառելու մասին, հավաստում է ակումբի պաշտոնական կայքը: Գործարքի արժեքը կազմել է 100 միլիոն եվրո:

Այս համաձայնագիրը կարող է օգնել կատալոնական ակումբին գրանցել թիմի բոլոր նորեկներին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Բարսելոնան» դեռևս չի կարողացել գրանցել թիմի նորեկներին