«Բարսելոնան» այդպես էլ չի կարողացել գրանցել թիմի նորեկներին

Կատալոնական «Բարսելոնան» չի կարողացել գրանցել թիմի նորեկներին:

Diario Sport-ը տեղեկացնում է, որ «Բարսելոնայի» նորեկները՝ պաշտպաններ Անդրեաս Քրիստենսենը, Ժյուլ Կունդեն, կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, հարձակվողներ Ռաֆինյան, Ռոբերտ Լևանդովսկին  չեն մասնակցի «Ռայո Վալյեկանոյի» դեմ Լա Լիգայի անդրանիկ տուրի խաղին:

Կատալոնական ակումբը նորեկներին գրանցելու համար պետք է կրճատի աշխատավարձերի բյուջեն, ինչի համար «Բարսելոնան» մոտ է հոլանդացի ֆուտբոլիստներ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի և հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերը վաճառելուն: