Յուրգեն Կլոպը խոսել է իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ապաքինման ընթացքի մասին

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ապաքինման ընթացքի մասին: 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Ֆուլհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր Լիգայի անդրանիկ տուրի խաղում (2-2):

«Ալկանտարան լավ է, բայց նրա վնասվածքը հիասթափեցնող է: Խաղադաշտից կբացակայի 4-6 շաբաթ, ես կնախընտրեի առաջին տարբերակը»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: