Ֆաբիո Կապելո. «Անչելոտտին պարզապես անհավանական մարզիչ է»

Մադրիդի «Ռեալի» և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում մադրիդյան ակումբի հաղթանակը «Այնտրախտի» նկատմամբ (2:0) և գնահատել  սերուցքային հարձակվող Կարիմ Բենզեմայի հնարավորությունները «Ոսկե գնդակը» ստանալու հարցում:

«Անչելոտտին պարզապես անհավանական մարզիչ է, նա արդեն մեծագույններից մեկն է պատմության մեջ:

Բենզեման հիանալի խաղ անցկացրեց. Չգիտեմ՝ նա կստանա՞ «Ոսկե գնդակը», թե ոչ, բայց այս տարի նրա համար այլ մրցակիցներ դեռ չեմ տեսնում»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում RBC Sport-ը։