«Բարսելոնայի» ղեկավարությունը հերթական խոստումն է տվել Չավիին

«Բարսելոնան» վստահ է, որ կկարողանա գրանցել բոլոր նոր ֆուտբոլիստներին մինչև «Ռայո Վալեկանոյի» դեմ Լա Լիգայի 1-ին տուրի հանդիպումը, հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբն արդեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել է ֆեդերացիա՝ նորեկների գրանցման համար։

Կատալոնացիների ղեկավարությունն արդեն տեղեկացրել է թիմի գլխավոր մարզիչ Չավիին, որ բոլոր նորեկները հասանելի կլինեն Լա Լիգայի մեկնարկում։

«Բարսելոնա»-«Ռայո Վալեկանո» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ օգոստոսի 13-ին: Հանդիպումը կկայանա Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին