Ալվարո Մորատայի գործակալի բանակցությունները մանչեսթերյան գրանդի հետ հաջող են անցել

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Ըստ աղբյուրի՝ ակումբի առաջին բանակցությունները 29-ամյա իսպանացու գործակալի հետ հաջող են անցել։

Նշվում է, որ մադրիդյան ակումբը կարող է հարձակվողին վաճառել միայն այն բանից հետո, երբ փոխարինող կգտնի նրան:

Հիշեցնենք, որ Մորատան վերջին երկու մրցաշրջանները վարձավճարով անցկացրել է «Յուվենտուսում»։

Ա Սերիայի 67 խաղում նա խփել է 20 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «ներքնակների» հետ հաշվարկված է մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ը։