Մատիաս Վեսինոն կարիերան շարունակելու հետաքրքիր տարբերակ ունի

«Լացիոն» հետաքրքրված է «Ինտերի» նախկին կիսապաշտպան Մատիաս Վեսինոյի տրանսֆերով, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հետաքրքրված է 30-ամյա ուրուգվայցու հետ աշխատանքով։ Ֆուտբոլիստը նույնպես դեմ չէ գործարքի կայացմանը։

Վեսինոն ազատ գործակալի կարգավիճակ ստացավ 2021/22 մրցաշրջանի վերջում, երբ «Ինտերը» չերկարաձգեց նրա ավարտված պայմանագիրը։

Նախորդ մրցաշրջանում «ներաձուրիի» կազմում անցկացրած 22 խաղում կիսապաշտպանը դարձել է 1 գոլի հեղինակ։