Պաշտոնական. Մալանգ Սարը «Մոնակոյի» ֆուտբոլիստ

«Չելսիի» կենտրոնական պաշտպան Մալանգ Սարը տեղափոխվել է «Մոնակո»։

Մոնեգասկները հայտնել են, որ 23-ամյա ֆրանսիացուն վարձակալել են 2022/23 մրցաշրջանի համար՝ գնման տարբերակով:

Սարը «Չելսիի» ֆուտբոլիստ էր 2020 թվականի օգոստոսից և լոնդոնյան թիմի կազմում անցկացրել էր 21 հանդիպում։

2020/21 մրցաշրջանում Սարը վարձավճարով հանդես է եկել պորտուգալական «Պորտուի» կազմում։