Զլատան Իբրահիմովիչի որդիները կխաղան «Միլանի» պատանեկան թիմերում

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի որդիները կխաղան իտալական «Միլանի» պատանեկան թիմերում:

Ինսայդեր Նիկոլո Շիրան հայտնում է, որ Իբրահիմովիչի 15-ամյա որդին՝ Մաքսիմիլիանը կխաղա «Միլանի» մինչև 17 տարեկանների թիմում, իսկ կրտսեր որդին՝ 14-ամյա Վինսենտը կխաղա մինչև 15 տարեկանների թիմում: