Անդրեաս Քրիստենսենը և Ֆրենկ Կեսսեն կարող են լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» նորեկներ պաշտպան Անդրեաս Քրիստենսենը և կիսապաշտպան Ֆրենկ Կեսսեն կարող են անվճար հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Նշվում է, որ ֆուտբոլիստները կհեռանան թիմից, եթե կատալոնական ակումբը չհասցնի նրանց գրանցել «Ռայո Վալեկանոյի» դեմ Իսպանիայի առաջնության առաջին տուրի խաղից առաջ։

Նման կետ նախատեսված է ֆուտբոլիստների անձնական պայմանագրերում:

Լա Լիգայի 1-ին տուրի «Բարսելոնա» – «Ռայո Վալեկանո» հանդիպումը նշանակված է օգոստոսի 13-ին։