Դուշան Տադիչը ավազակային հարձակման է ենթարկվել

Ամստերդանի «Այաքսի» սերբ կիսապաշտպան Դուշան Տադիչն ավազակային հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով թեթև վնասվածք է ստացել, հավաստում է Parool-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 28-ին։ Կողոպտիչների հարձակման հետևանքով ծեծկռտուք է սկսվել և կողոպտիչները դիմել են փախուստի:

Ենթադրվում է, որ կողոպտիչները ցանկացել են մտնել սերբ ֆուտբոլիստի տուն: Ամստերդամի ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը: