Պաշտոնական. «Մարսելը» հայտարարել է Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի մասին

Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը տեղափոխվեց  «Մարսել», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերը համաձայնության են եկել, չիլիացին բուժզննում անցնելու և պայմանագիր ստորագրելու համար օգոստոսի 9-ին ժամանել է Մարսել:

Սանչեսը ֆրանսիական ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակում:

Ավելի վաղ Սանչեսն ու «Ինտերը» երկկողմ համաձայնությամբ խզել էին պայմանագիրը: Նա 2019-ից էր խաղում իտալական ակումբում։

https://twitter.com/OM_English/status/1557096292731572224?ref_src=twsrc%5Etfw