Ջենարո Գատուզոն հայտարարություն է արել Գոնկալո Գեդեշի ապագայի վերաբերյալ

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտարարել է, որ հարձակվող Գոնսալո Գեդեշը կլքի ակումբը։

«Ակումբի ղեկավարությունն ինձ ասաց, որ Գեդեշի տրասֆերի վերաբերյալ հսկայական առաջարկ է ստացել Պրեմիեր Լիգայի ակումբից»,- Թվիթերում Գատուզոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անցած մրցաշրջանում Գոնսալո Գեդեշը մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։