Դորտմունդի «Բորուսիան» գտել է Սեբաստիան Ալլեին փոխարինողին

Դորտմունդի «Բորուսիան» գտել է թիմի ֆուտբոլիստ Սեբաստիան Ալլեին փոխարինողին՝ ում մոտ, ամորձու ուռուցք էր ախտորոշվել:

Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, դորտմունդցիները մտադիր են պայմանագիր կնքել «Քյոլնի» հարձակվող Անտոնի Մոդեստի հետ:

«Բորուսիան» արդեն պաշտոնական առաջարկ է արել «այծերին», սպասվում է, որ մոտ ապագայում ակումբները համաձայնության կգան տրանսֆերի հարցում։

Սպասվում է, որ 34-ամյա Մոդեստը մեկ տարվա պայմանագիր կկնքի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: