Պաշտոնական. «Բարսելոնայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Բորնմութ»

«Բորնմութը» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Բարսելոնայի» բրազիլացի դարպասապահ Նորբերտո Նետոյի տրանսֆերը ձեռք բերելու մասին:

33-ամյա դարպասապահն  թիմի հետ պայմանագիր է կնքել մեկ տարի ժամկետով։

Նետոն «Բարսելոնայի» ֆուտբոլիստ էր 2019 թվականի հուլիսից։ Մինչ այդ ֆուտբոլիստը հանդես է եկել «Վալենսիայում», «Յուվենտուսում», «Ֆիորենտինայում» և «Ատլետիկո Պարանաենսում»: Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 1 հանդիպում։