Յուլիան Նագելսմանը հերքել է իր և Ռոբերտ Լևանդովսկու միջև առկա կոնֆլիկտի մասին լուրերը

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է այն լուրերը, որ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին լքել է թիմը, իր հետ անհամաձայնության պատճառով:

«Նման բան չկա։ Ռոբերտն այլ կերպ է մտածում և դա լիովին նորմալ է։ Հարցազրույցներից մեկում Լևանդովսկին ասել, որ 2021/22 մրցաշրջանում մենք նրան ավելի քիչ փոխանցումներ ենք կատարել, սակայն դա այդքան էլ այդպես չէ»,- Նագելսմանի խոսքն է հաղորդում Frankfurter Allgemeine-ը։