«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին հերքել է կնոջից՝ Վանդա Նարայից բաժանվելու մասին լուրերը:
Իկարդին սոցիալական ցանցերում գրել է, որ անձնական խնդիրներ չունի։
Հարձակվողը հայտնել է նաև, որ առաջիկա մի քանի օրերը կանցկացնի Իբիցայում՝ ընտանիքի հետ՝ հրապարակելով Վանդայի հետ համատեղ լուսանկար։