Տիմո Վերները հանուն նախկին ակումբ վերադարձի համաձայնել է աշխատավարձի կրկնակի կրճատմանը

«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները պատրաստ է զիջումների գնալ «Լայպցիգ» վերադառնալու համար։

Ինչպես հայտնում է Bild-ը՝ 26-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է աշխատավարձի 50%-ի կրճատմանը: Ակումբները ներկայումս քննարկում են Վերների վարձակալության հնարավորությունը՝ տրանսֆերը հետագայում գնելու տարբերակով։

Հիշեցնենք, որ գերմանացին «Չելսի» է տեղափոխվել 2020 թվականին «Լայպցիգից»։ Այն ժամանակ «ազնվականները» նրա տրանսֆերի համար վճարել էին ավելի քան 60 միլիոն եվրո: