Միկել Արտետան հիացած է Գաբրիել Ժեզուսի խաղով

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան իր հիացմունքն է հայտնել թիմի նորեկ Գաբրիել Ժեզուսի խաղի վերաբերյալ։

25-ամյա բրազիլացին, ով ամռանը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից», դարձել է թիմի լավագույն ռմբարկուն մինչմրցաշրջանում՝ 5 խաղում դառնալով 7 գոլի հեղինակ։

«Երբ պայմանագիր եք կնքում թոփ-ակումբների լավագույն ֆուտբոլիստների հետ, որտեղ նրանք հաջողության են հասել, նրանք պետք է հարմարվեն: Այստեղ Գաբբիի դերը կտարբերվի այն դերից, որը նա խաղացել է «Սիթիում»:

Ադապտացիան որոշ ժամանակ կպահանջի, բայց Ժեզուսը ֆանտաստիկ հանդես եկավ, և մենք զարմացած ենք, թե որքան արագ նա հարմարվեց»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Goal-ը։