Սերխիո Ագուերոն նշել է ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդներին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կենդանի լեգենդ Սերխիո Ագուերոն նշել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի սպասվող մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդներին:

«Իմ կարծիքով, մրցանակի համար կպայքարեն Հոլանդը, Ժեզուսը, Սալահը և Ստեռլինգը: Մի մոռացեք նաև Քեյնի և Սոնի մասին, որոնք կարող են պրոդուկտիվ մրցաշրջան անցկացնել: Իմ թվարկած բոլոր ֆուտբոլիստներից պետք է լավ խաղ սպասել»,- Ագուերոյի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղը  կկայանա այսօր՝ ժամը 23;00-ին: