«Բարսելոնայի» դարպասապահ Նետուն մեկնել է Անգլիա

«Բարսելոնայի» դարպասապահ Նետուն շուտով կտեղափոխվի «Բորնմութ», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա բրազիլացին իր գործակալի հետ մեկնել է Անգլիա՝ պայմանագիր կնքելու «Բորնմութի» հետ։

Կատալոնական ակումբն ընդունել է անգլիական կողմի առաջարկը, ուստի մոտ ժամանակներս դարպասապահը բուժզննում կանցնի։

Նետուն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է թիմի 4 հանդիպման և բաց թողել 5 գնդակ։