Ֆաբրիցիո Ռոմանո. Ջորդան Վերետուն կտեղափոխվի Լիգա 1

«Ռոմայի» կիսապաշտպան Ջորդան Վերետուն կարիերան կշարունակի «Մարսելում»:

Ակումբները լիարժեք համաձայնության են եկել 29-ամյա կիսապաշտպանի տեղափոխության հարցում։ «Ռոման» այս տրանսֆերից կստանա 11 միլիոն եվրո:

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Վերետուն առաջիկա ժամերին բուժզննում կանցնի իր նոր ակումբում։

2021/22 մրցաշրջանում Վերետուն «Ռոմայի» կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։