«Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելան ժամանել է Լոնդոն՝ բուժզննում անցնելու և «Չելսիի» հետ պայմանագիր կնքելու համար։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է շուտով։
Ավելի վաղ նույն աղբյուրը տեղեկություն էր հրապարակել, որ իսպանացի ֆուտբոլիստը պայմանավորվել է անձնական պայմանագրի շուրջ մինչև 2028 թվականը, իսկ ակումբները պայմանավորվել են 60 միլիոն եվրոյով ավարտել գործարքը։