Ռենատու Սանշեշը բուժզննում է անցել ՊՍԺ-ի համար

«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը հաջողությամբ բուժզննում է անցել ՊՍԺ-ի համար: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։

Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը հինգշաբթի օրը՝ օգոստոսի 4-ին, պետք է պաշտոնապես պայմանագիր կնքի փարիզցիների հետ՝ դառնալով ակումբի չորրորդ ձեռքբերումը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն ամբողջությամբ համաձայնեցրել է «Լիլի» հետ տրանսֆերը 15 միլիոն եվրոյի դիմաց։

Պորտուգալացին արդեն աշխատել է փարիզյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ, ում օրոք 2021 թվականին հաղթել է Լիգա 1-ում: