«Արսենալի» և Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան կարիերան կշարունակի «Գալաթասարայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Առաջիկա օրերին 26-ամյա երիտասարդը կթռչի Ստամբուլ պայմանագիր ստորագրելու։ Ռոմանոյի խոսքերով՝ «Արսենալը» Տորեյրայի վաճառքից կստանա 6-7 միլիոն եվրո։
Տորեյրան 2021/22 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ֆիորենտինայում», որտեղ 35 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։