Պաշտոնական. «Չելսին» ու Ասպիլիկուետան նոր պայմանագիր կնքեցին

Լոնդոնի «Չելսիի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ  Սեզար Ասպիլիկուետան կմնա թիմում։

Կողմերի պայմանագիրը նախատեսված է երկու տարով։ «Մենք շատ ուրախ ենք, որ Սեզարը ևս երկու տարի մնում է «Չելսիում»։ Մենք հիացած ենք, որ մեր պաշտպանը կրկին իր օրինակելի նվիրվածությունն ու առաջատարի որակներն է ցուցադրում։ Դեռ շատ բան պետք է անենք միասին»,- նշել է «Չելսիի» սեփականատեր Թոդ Բոելին։

2021/22 մրցաշրջանում Ասպիլիկուետան «Չելսիի» կազմում մասնակցել է 47 խաղի, խփել 3 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Transfermarkt-ը 9 մլն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։