Թոմաս Մյուլեր. «Կարծում եմ, որ մենք կարող ենք լրացնել Լևանդովսկու բացը»

«Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը կիսվել է նոր մրցաշրջանից ունեցած սպասելիքներով.

«Սա յուրահատուկ մրցաշրջան է լինելու, մենք շատ նոր ֆուտբոլիստներ ունենք:

Անցած մրցաշրջանում մենք անհասկանալի ձևով դուրս մնացինք Չեմպիոնների Լիգայից, դա մեզ լրացուցիչ մոտիվացիա կտա։

Խաղը առանց Լևանդովսկոու այլ կլինի ողջ թիմի համար։ Նա մեր թալիսմանն է եղել վերջին տարիներին՝ խփելով տարեկան 50 և ավելի գոլ: Բայց մենք լավ հարձակման գիծ ունենք:

Մեր ոճը մի փոքր կփոխվի։ Հիմա 50 գոլ խփող մեկ ֆուտբոլիստ չի լինի, մենք այս բեռը կբաշխենք մի քանի ֆուտբոլիստների վրա։

Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք լրացնել Լևանդովսկու բացը»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում Bayern& Germany-ն: