Բորխա Մայորալը հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին»

«Խետաֆեի» նորեկ Բորխա Մայորալը հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին», որի կազմում խաղացել է մանկուց։ 25-ամյա իսպանացին նոր ակումբի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։

«Ես մանկուց ապրել եմ ֆուտբոլիստ դառնալու երազանքով։ Երբ ես 10 տարեկան էի, սկսեցի իմ սրտում կրել «Ռեալի» զինանշանը։ Տասնհինգ տարի անց ես պետք է հրաժեշտ տամ, և դա ինձ համար հեշտ չէ։ Ես մեծացել եմ այս ակումբում, ունեմ շատ հիանալի հիշողություններ և կարողացա մեծ փորձ ձեռք բերել»,- գրել է Մայորալը Twitter-ում։

Изображение