Ալեքս Տելեսը ժամանել է Իսպանիա

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ալեքս Տելեսը կարիերան կշարունակի Իսպանիայում։

Ֆուտբոլիստը կտեղափոխվի «Սևիլիա»: Twitter-ում հրապարակվել են 29-ամյա բրազիլացու լուսանկարները Իսպանիայի օդանավակայանից։

Անցած մրցաշրջանում Տելեսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո:

https://twitter.com/GSpanishFN/status/1554954840085766148?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1554954840085766148%7Ctwgr%5Eb1db28312f8018a597d0e9a8d54a69eef661fbfd%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sport-express.ru%2Ffootball%2Ftransfers%2Fnews%2Ftelles-priletel-v-ispaniyu-dlya-perehoda-v-sevilyu-1957462%2F