Անտոնի Մարսիալը չի օգնի «Մանչեսթեր Յունայթեդին» ԱՊԼ-ի մեկնարկային տուրի խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը, հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունյանական ակումբը հույս ունի, որ 26-ամյա ֆրանսիացին կվերականգնվի Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» հետ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ հարձակվողը վնասվածք էր ստացել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ ընկերական խաղում (0:1):

Կիրակի օրը՝ օգոստոսի 7-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 1-ին տուրի խաղում կխաղա «Բրայթոնի» հետ։ Հանդիպումը կկայանա Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։