Դե Կետերալեն մեկնել է Իտալիա՝ «Միլանի» հետ պայմանագիր կնքելու համար

«Բրյուգեի» կիսապաշտպան Շառլ դե Կետելարեն շուտով կմիանա «Միլանին»:

Բելգիացի լրագրողները նկարահանել են 21-ամյա ֆուտբոլիստին Բրյուսելի օդանավակայանում, որտեղից նա մասնավոր ինքնաթիռով մեկնել է Միլան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ռոսոներիները» բելգիացու տրանսֆերի համար կվճարեն 35 միլիոն եվրո՝ հաշվի առնելով բոնուսները, իսկ պայմանագիրը կկնքվի մինչև 2027 թվականը ժամկետով։ Դե Կետելարեն տարեկան կվաստակի 2,5 մլն եվրո: