«Մայնցի» հարձակվողը հայտնվել է իսպանական գրանդի թիրախում

«Մայնցի» հարձակվող Ջոնաթան Բուրկարդի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», հայտնում է Defensa Central-ը:

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը մադրիդյան ակումբի համար կարող է շատ ավելի քիչ արժենալ, քան որոշ այլ տարբերակներ։ Այնուամենայնիվ, «Ռեալը» պետք է որոշի՝ հարձակվողներ Մարիանո Դիասը կամ Բորխա Մայորալը կլքե՞ն ակումբը, նախքան որևէ քայլ ձեռնարկելը:

Նախորդ մրցաշրջանում Բուրկարդը «Մայնցի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։