«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի հետ չկարողացավ հաղթել «Ռայո Վալյեկանոյին» (VIDEO)

«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթել «Ռայո Վալյեկանոյին» մինչմրցաշրջանային հանդիպմանը: Հուլիսի 31-ին «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Այս խաղն առաջինն էր հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար ընթացիկ մինչմրցաշրջանում. երկար ժամանակ բացակայող պորտուգալացուն ծափահարություններով դիմավորեցին երկրպագուները։

Ռոնալդուն փոխարինվեց ընդմիջմանը, իսկ նրան փոխարինած Ամադ Դիալոն երկու րոպե անց բացեց խաղի հաշիվը։ «Ռայոն» հաշիվը հավասարեցրեց 57-րդ րոպեին Ալվարո Գարսիայի դիպուկ հարվածի շնորհիվ։

Խաղի տեսությունն՝ այստեղ