«Միլանը» ծրագրում է նոր պայմանագիր կնքել թիմի կիսապաշտպանի հետ

«Միլանը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Ռադե Կրունիչի հետ։ Իտալական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստին համարում է թիմի կարևոր մաս, հայտնում է Calciomercato-ն:

Կիսապաշտպանը «Միլան» է տեղափոխվել «Էմպոլիից» 2019 թվականին և դարձել է թիմի ամենաունիվերսալ ֆուտբոլիտներից մեկը: Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։

Նախորդ մրցաշրջանում բոսնիացի ֆուտբոլիստն Իտալիայի առաջնությունում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կրունիչը «Միլանի» հետ դարձավ Ա Սերիայի չեմպիոն։